Պատահարներ
Nissan-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, ինչն էլ ընկել է հետիոտնի գլխին
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, հարվածի հետևանքով լուսակիրն ընկել է այդ պահին նշված վայրում գտնվող կին հեիտիոտնի գլխին, ով մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել. ադրբեջանցիների հրամանատարը ներողություն է խնդրել հայկական կողմից
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0