Կոտայքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվել է, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում 39-ամյա Երվանդ Բաբայանը իր վարած ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան« բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ