Թումանյան կայարան օգնության շտապող հրշեջ մեքենան 40 մ գլորվել է ձորը
Հուլիսի 29-ին` ժամը 04:00-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ բաղկացած վառելիքով բեռնված գլանատակառներից:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ վառվում են Բագրատաշենից Գյումրի ուղևորվող 55 տոննա տարողությամբ բենզինի 7 շարժակազմ:
Բեռնատար գնացքը բաղկացած է եղել 29 շարժակազմից, որից 7-ը՝ բենզինի վառելիքով բեռնված, 10-ը՝ հանքաձյութով, 4 գլանակատառներ բեռնված են եղել ցորենով, մեկը՝ ալյումինի շինանյութով:
Գիշերային ծանր պայմաններում, հնարավոր պայթյունի վտանգը արհամարհելով, հրշեջ-փրկարարները կարողացել են ժամը 06:31-ին մեկուսացնել հրդեհը:
Հրդեհի բարդության աստիճանով պայմանավորված՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 9-ը մարտական հաշվարկ՝ 25 հրշեջ-փրկարարներով:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին օգնության շտապող մարտական հաշվարկի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մ գլորվել ձորը:
Հրշեջ-փրկարարներ Ա.Ս.-ն (ծնված 1986 թ.) և Ս.Ա.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Ժամը 10:10-ին հրդեհը մարվել է:
Երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...