Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վարած Nissan Pathfinder մակնիշի 77 DD 377 համարանիշի ավտոմեքենայով Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ հատվածում՝ Քարակերտ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը, վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը ճանաչված ու սիրված բժիշկ էր, որը բազմաթիվ կյանքեր է փրկել։ Նա բժիշկ-ակադեմիկոս, «Նվեր-Անի» բժշկական դիագնոստիկ կենտրոնի տնօրենն էր։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Հայաստանից Օմսկ մեկնող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ
Հայաստանից Ռուսաստան մեկնող մինիվենը Տյումենի շրջանում վթարի է ենթարկվել: Renault Logan մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված...
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվե...