Սամվել Կարապետյանի եղբորորդու դեմ հաղորդում ներկայացրած Պառազյանը նախկինում կալանավորված է եղել
Օրերս մամուլում հրապարումներ եղան, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ծեծի է ենթարկել ոմն Վահե Պառազյանի՝ պահանջելով ընկերությունից յուրացված 10 միլիոն եվրոն փոխանցել Արցախի աջակցման հիմնադրամին:
Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը որեւէ նման միջադեպի՝ ասելով, որ իրեն ուղղված մեղադրանքները բանսարկություն են: Այսօր էլ Հատուկ քննչական ծառայությունից հայտարարեցին, որ Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել, նրանցից չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Պառազյանների եւ Կարապետյանների հակասությունը տարիների պատմություն ունի: Բանն այն է, որ Վահե Պառազյանի հայրը՝ Աշոտ Պառազյանը, 2016թ.-ին աշխատել է «Տաշիր» ընկերությունում, որտեղից սկանդալային աղմուկով հեռացվել է՝ «Տաշիրի» կապալառուների հետ կոռուպցիոն սխեմայի մշակմամբ՝ խոշոր գումարի յուրացման համար։
Ըստ տեղեկությունների, Նարեկ Կարապետյանի եւ Վահե Պառազյանի վերջին հանդիպումը կայացել է «Սիզընս» ռեսորանում՝ Պառազյանի նախաձեռնությամբ: Ականատեսների վկայությամբ, Պառազյանը փորձել է հաշտություն եզրեր գտնել Կարապետյանի հետ եւ նոր բիզնես առաջարկ է արել նրան, սակայն մերժում ստանալուց հետո փորձել է հարվածել Նարեկ Կարապետյանին, որին միջամտել են անվտանգության աշխատակիցները: Վահե Պառազյանը հայտարարել է, որ միջադեպի փաստն օգտագործելու է Կարապետյաններից վրեժ լուծելու համար:
Ուշագրավ է, որ սա Վահե Պառազյանի մասնակցությամբ միակ քրեական պատմությունը չէ: Նա կալանավորված է եղել ռուսաստանաբնակ գործարար Մարգարյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ առեւանգելու եւ դրամաշորթության համար:
Առեւանգված գործարարի փաստաբան Օլեգ Կորեննոյը «Русарминфо»-ի հայտնել է, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ-ի հունիսի 29-ին երեք անձ Վահե Պառազյանի նախաձեռնությամբ առեւանգել են Մարգարյանին, ծեծի ենթարկել ու տարել Մոսկվա:
Մանրամասները` News.am կայքում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խ...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газ 2411-ը. Տուժած կա
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...