Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանն ասաց, որ հրդեհը բռնկվել է իրենց գյուղի սահմանին՝…

Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ 

Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանն ասաց, որ հրդեհը բռնկվել է իրենց գյուղի սահմանին՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ 

«Մինչև գիշերը ժամը երկուսը կրակ ենք հանգցրել, գյուղացիների ու հրշեջների օգնությամբ հաջողվեց մարել կրակը, կարելի է ասել՝ մեծ ծավալի վնաս չի եղել», - ասաց նա։ 

Հովիկ Սմբատյանն ասաց, որ այս պահին էլ գյուղում ծուխ է նշմարվում. փորձում են հասկանալ՝ ինչից է։ 

Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանն էլ տեսանյութ է հրապարակել հրդեհից։ 

Նա տեղեկացրել է, որ ժամը 1։30-ի դրությամբ դեպի դաշտեր հրդեհի տարածվելը կասեցվել է։ 

«Շնորհակալ եմ ձեր սրտացավության և աղոթքների համար», - նշել է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250