6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝

Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),

Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),

Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),

Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),

Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),

Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),

Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք),

Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան),

Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),

Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),

Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):

 

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

 

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում փրկարար ծառայության, ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները, դեպքի վայրում է նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ով ասաց, որ վթարի հետևանքով կա վեց զոհ:

«Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Երևան –Երասխ ճանապարհի 54 կմ-ին, նախնական տվյալներով՝ կա 6 զոհ: Այս պահին այդքանն է հայտնի: Թե ինչու է առաջացել հրդեհն, այս պահին որևէ վարկած չենք կարող ասել, բայց վթարից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել»,-ասաց Կարապետյանը:

 

 

Պատահարներ