Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газ 2411-ը. Տուժած կա
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 83-ամյա Վանիկ Պետրոսյանի վարած Газ 2411 մակնիշի 02 ՏՍ 594 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սերգեյ Մանասյանի վարած Mercedes մակնիշի 35 TZ 893 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газ 2411-ի ուղևոր կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող կանայք, ովքեր ավտոմեքենայով մեկնում էին Տավուշի մարզ։ Նրանք 40 րոպեից ավելի անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել գետնին ընկած վիրավոր ուղևորուհուն և միայն 40 րոպե անց, երբ տեսել են, որ ահազանգով Հրազդանի հիվանդանոցի շտապօգնությունն ուշանում է, դիմել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկները վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газ 2411-ի վարորդը, ով հետընթաց կատարելու ժամանակ ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խ...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mazda-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վա...