Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մարդատար Газель-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24.9 կմ հատվածոմ բախվել են Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Մանուկյանի վարած Газ 2705-222 մակնիշի 36 AP 564 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ազնաուր Խաչատրյանի վարած ЗИЛ ММЗ 555 մակնիշի 04 ՏԼ 437 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մանուկյանը տեղում մահացել է, իսկ Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է, իսկ Газель-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Գավառի ճանշինի աշխատակիցները, ովքեր նշված տարածքից հեռացրել են թափված քարերը, Газель-ը և կարճ ժամանակ անց ճանապարհը դարձրել են անցանելի։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 

Քաղաքականություն