Ավտովթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ
Հուլիսի 15-ին, ժամը 21:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ Ա.Ե., ծնված 1978 թ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի (վարորդ Ա.Ս., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Յ.Ե.-ը (ծնված 2002 թ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ.Ս.-ը (ծնված 1999 թ.) տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խ...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газ 2411-ը. Տուժած կա
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...