Փրկարարները մարել են մոտ 15.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ 200 քմ, 1000 քմ, 800 քմ խոտածածկ տարածք,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 600 քմ, Կապուտան գյուղում` 6 հա, Վերին Պտղնի գյուղում՝ 7000 քմ, Մյասնիկյան գյուղում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1000 քմ, Օշական գյուղում՝ 2500 քմ,
Արարատի մարզի Գոռավան գյուղում՝ 2000 քմ, Մասիս գյուղում՝ 1000 քմ,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 7000 քմ,
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին՝ 1 հա, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ 1500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խ...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газ 2411-ը. Տուժած կա
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապ...
Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ...