Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է՝ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում էին Լեռնակերտում: Վերջին տարիներին էր Միշան սկսել գնալ արտագնա աշխատանքի:
«Գնում, գալիս էր, այս ամառ էլ որոշել էին, որ կինը երեխաների հետ գնա, դե, ծովափնյա քաղաք էր, հանգստանային, հետ գային: Կինն ու երեխաները մի քանի օր առաջ էին գնացել, նորմալ տեղ էին հասել: Ու հիմա էսպիսի դժբախտություն, լեզուս էլ չի պտտվում բառ ասեմ, աչքերիս դիմաց ոնց որ կանգնած են, բոլորս էլ շոկի մեջ ենք: Կինն էլ էր մեր գյուղից: Գեղեցիկ, նախանձելի ընտանիք էին»,- պատմել է համայնքապետը:
Ըստ տեղեկությունների՝ «Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը և դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները: ՃՏՊ-ի հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պա...
Սիրիայում քարկոծելով հայ կնոջ են սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խաչիկի...