Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mazda-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Արմեն Կ.-ն, իր վարած Mazda 36 СL 854 համարանիշի ավտոմեքենայով Արագյուղ – Բուժական ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Կ.-ն և նրա ուղևոր, Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Կարինե Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց...
ԱԻՆ-ըՙ ինքնահրկիզմամբ սպառնացող ընտանիքի հետ կապված դեպքի մասին
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի...
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի դին
Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեկ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատ...