Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց գյուղի վարչական տարածքում հսկայական ժայռաբեկորների փլուզում է տեղի ունեցել։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանից տեղեկանում ենք, որ փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, գիտակցության չգալով, մահացել են։ Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները ճանապարհաշինարարների հետ նշված հատվածում թափված ժայռաբեկորները փորձում են հեռացնել, իսկ ժայռաբեկորների տակ են հայտնվել Գազել մակնիշի 35 XX 233 համարանիշ և Վազ 2104 մակնիշի 34 ZZ 338 համարանիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները մայր ու որդի են։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Թումանյանի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԱԻՆ-ըՙ ինքնահրկիզմամբ սպառնացող ընտանիքի հետ կապված դեպքի մասին
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի...
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի դին
Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեկ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատ...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mazda-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վա...