Դանակահարված տղամարդը հիվանդանոցում ժամեր անց մահացել է
Հուլիսի 15-ին, ժամը 00.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի մասում դանակահարված» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մոտ 32 տարեկան մի տղամարդ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց տղամարդու ինքնությունը: Նա, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 05.15-ին տղամարդը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի կրակոցից Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով գիշերը հրդեհ է բռնկվել։ Aysor.am-ի հետ զրույցում սահմանամերձ Խ...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газ 2411-ը. Տուժած կա
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...