Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուպերմարկետից 2 շիշ օղի են գողացել, պատճառելով զգալի չափերի գույքային վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող սուպերմարկետից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են երկու շիշ օղի՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է սուպերմարկետում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Երևանի պոլիկլինիկաներից մեկում հերթի մեջ կանգնած կին է մահացել
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։ Ակա...
Հայկ Սարգսյանի գործով տուժողը փոխեց ցուցմունքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 13–ին շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Ս...
Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երեկ՝ փետրվարի 14-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտ...