Պատահարներ
Երևանի պոլիկլինիկաներից մեկում հերթի մեջ կանգնած կին է մահացել
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։ Ականատեսները Sputnik Արմենիային պատմել են, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է…
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։
Ականատեսները Sputnik Արմենիային պատմել են, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է հերթի մեջ, բժշկի ընդունելությանը սպասելիս։ Պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։
Տեղեկությունը հաստատել է նաև պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։ Նա շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի տարածքում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։
«Խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։ Այսօր ամուսնու հետ եկել է, սիրտը վատացել է, շատ հավանական է` ինֆարկտ է եղել»,– ասել է Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Համացանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ Կադրերից ե...
Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երեկ՝ փետրվարի 14-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուպերմարկետից 2 շիշ օղի են գողացել, պատճառելով զգալի չափերի գույքային վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջ...