Պատահարներ
Հայկ Սարգսյանի գործով տուժողը փոխեց ցուցմունքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 13–ին շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանում ցուցմունք է տվել Հայկ Սարգսյանի նախկին ընկերը՝ «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը։
Դատախազի միջնորդությամբ հրապարակվել են տուժող Դավիթ Սիմոնյանի նախաքաննական ցուցմունքները։ Ըստ դատախազի՝ այսօր տված ցուցմունքներում և նախաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ՝ սկսած կրակելուց Հայկ Սարգսյանի դիրքից և թմրանյութերի դրվագներից։
Նշենք, որ Դավիթ Սիմոնյանն ասել էր, որ ինքն ու Հայկ Սարգսյանը միասին օգտագործել են «մարիխուանա» տեսակի թմրադեղ, տվողին նա չի հիշել։
Տուժողի նախաքննական ցուցմունքում նշվում է, որ Հայկ Սարգսյանը թմրադեղ օգտագործելուց հետո քնել է, իսկ արթնանալիս տեսել է, որ ինքն ու մեկ այլ անձ վիճում են մարիխուանայի համար, սպառնացել և կրակել իր վրա։
Մինչդեռ տուժողը դատարանում ասել է, որ իր առաջ Հայկ Սարգսյանը թմրանյութ չի օգտագործել։ Տուժողի նախաքննական ցուցմունքում գրել էր նաև, որ հիվանդանոց տեղափոխելուց հետո, տուժողը պատմել է, որ Հայկ և Նարեկ Սարգսյաններն իրեն սպառնացել են, որ եթե Հայկի անունը տա, կսպանեն իրեն․ «Այդ սպառնալիքների ազդեցության տակ ես ցուցմունք տվեցի այլ մարդու՝ Արթուր Ղևոնդյանի դեմ»։
Դատարանում Դավիթ Սիմոնյանը նաև ասել է, որ ինքը չի պահանջել, որ Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նարեկ Սարգսյանին ևս պատասխանատվության ենթարկեն, մինչդեռ նախաքաննական ցուցմունքում նա հակառակն էր գրել։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում ծննդյան օրն էր այսօր․ վերջինս տեղում մահացել է
Վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3–ամյա որդուն․ հիվանդանոցում վարորդը ներկայացել է որպես Սփյուռքի նախարարի օգնական
67-ամյա կինը ցած է նետվել 8-րդ հարկից. Ողբերգական դեպքՙ Երևանում
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0