Քաղաքականություն
Նոր սերնդի ՀԴՄ-ները ում համար 60.000, ում համար 160.000 դրամ կարժենա. պարզաբանում է ՊԵԿՆոր սերնդի ՀԴՄ-ները ում համար 60.000, ում համար 160.000 դրամ կարժենա. պարզաբանում է ՊԵԿ-ը
Gohar Vardanyan
1 րոպե
492 դիտում
Նոր սերնդի ՀԴՄ-ների տրամադրման գործընթացը ընթանում է բնականոն հունով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը՝ մեղեկացնելով, թե հատկապես ում է այդ ՀԴՄ-ն տրամադրվելու 60 հազար դրամով եւ ում՝ 160 հազար դրամով:
ՊԵԿ-ի հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.
ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր եւ նոտարներ, որոնց համար օրենսգրքի համաձայն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից,
բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր,
գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:
Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով կարող են ձեռք բերել նաեւ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, ինչպես նաեւ 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:
Նախկինում գործող` 160000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների):
Ի դեպ, տեղեկացնենք, որ 2018թ. փետրվարի 13-ի դրությամբ` նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել եւ գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում, իսկ եւս 1000 հայտ բավարարվել է, այսինքն` ներկայանալու դեպքում նրանք եւս ՀԴՄ-ները կստանան 60000 դրամով:
Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` hdm@taxservice .am էլեկտրոնային հասցեին: Դիմումի ձեւերին եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում »:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,290
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
841
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
258
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
191
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
683
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
427
1.0