2006 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիան կործանիչներ կուղարկի Բալթյան երկրներ
Օգոստոսին թուրքական հինգ F-16 կործանիչ և 76 զինծառայող կժամանեն Էստոնիա։ Նրանք կտեղակայվեն Էմարի ավիաբազայում՝ փոխարինելով այնտեղ հերթապահություն իրականացնող պորտուգալական զորախմբին՝ Baltic Air Policing առաքելության շրջանակում։ Թուրքական զորախումբը Բալթյան երկրներում կմնա 2026 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր։
Անկարան Էստոնիա է ուղարկում 181-րդ ավիաէսկադրիլիայի կործանիչները, որը համարվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը։ Այն զինված է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ամենաժամանակակից սերիական տարբերակով՝ F-16C/D Block 50+ կործանիչներով։
Block 50+ տարբերակն առանձնանում է ֆյուզելյաժի վերին հատվածում տեղադրված լրացուցիչ վառելիքային բաքերով, AN/APG-68(V)9 ռադիոլոկացիոն կայանով, որը խոշոր թիրախների հայտնաբերման հեռավորությունը հասցնում է մինչև 300 կմ, ինչպես նաև ցամաքային թիրախներին հարվածելու բարելավված հնարավորություններով։
Թուրք օդաչուների նախորդ հերթապահությունը Բալթյան երկրներում տեղի է ունեցել 2006 թվականին՝ Լիտվայի Շյաուլյայի ավիաբազայում։
Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կործանիչները հիմնականում ուղեկցում են Ռուսաստանի ռազմական ինքնաթիռներին, որոնք թռչում են Բալթիկ ծովի վրայով կամ դեպի Կալինինգրադ։
Թուրքիայի ներգրավումը տարածաշրջանում հերթապահությանը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցության ընդլայնում՝ Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի դիրքերի ամրապնդման շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...