Քաղաքականություն
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բայց ստանում են։ Այսինքն` ի՞նչ ահազանգ է, ի՞նչ ինդիկատորից ենք հասկանում դա։ Այս…
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բայց ստանում են։ Այսինքն` ի՞նչ ահազանգ է, ի՞նչ ինդիկատորից ենք հասկանում դա։ Այս մասին ակսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ մարդ կա ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, օրինակ` հիպոթեքային վարկ ունի, այսինքն` բնակարան է գնել մարդը, և, հետևաբար, այդ մարդը չպիտի ստանար սոցիալակaն նպաստ, ընտանեկան նպաստ, բայց ստանում է։
Նրա խոսքով՝ այդ նպաստն այդ մարդիկ ստանում են նրանց հաշվին, ովքեր պետք է ստանային տվյալ գումարն ավելի մեծ դրույքաչափով։ Բայց հիմա, քանի որ այդպիսի խնդիր կա, չի ստացվում նպաստների դրույքները բարձրացնել։ Ու այս դեպքում, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է բարձրացնել նպաստների տրամադրման հասցեականությունը։
Խոսելով աղքատության մասին վարչապետը նշեց, որ աղքատությունը միայ սոցիալական երևույթ չէ։
«Աղքատությունը ոչ միայն սոցիալական երեւույթ է, այլեւ հոգեբանական, մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի: Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլոււխը-խմբ) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,-ասաց Փաշինյանը՝ մեջբերում անելով Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...
Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը Սոչի կմեկնի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվար...