Քաղաքականություն
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված: Շատերի համար անսպասելի՝ մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված: Շատերի համար անսպասելի՝ մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ», այլ «Զառշեն» ընկերությունը, որը, ըստ բուժանձնակազմի, նախկինում զբաղվել է կահույքի բիզնեսով: Ըստ նույն աղբյուրների` այդ ընկերության հաղթելու գործում իր շահագրգռվածությունը չի թաքցրել կառավարությանն «առընթեր» ծառայություններից մեկը:
Ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխությունը` հարցրինք ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին։ «Գնումների գործընթացով. այն օպտիմալացվում է, դիմողները շատացել են, անգամ կարող է թանկ գնառաջարկն ընտրենք՝ ամենաօպտիմալը։ «Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով։ Ինչ վերաբերում է դիալիզի տեխնիկական սարքերի սպասարկմանը, նոր տենդեր ենք հայտարարել, չնայած չենք բացառում, որ այդ սպասարկումը կատարի հիվանդանոցը»: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքո՞վ եք առաջնորդվում։ «Ոչ, նման սկզբունքներ չկան. դա նման կլինի գիտե՞ք ինչի, որ ավտոմեքենան քանդես-բաժանես մասերի ու «տիրես»։ Հնարավոր չէ նման բան․․․ գնումների համակարգն ունի իր թերությունները. գերագույն պատճառներից մեկն էլ դա է, որ առանձին տենդերներ հայտարարվեցին»։
Բա առաջ ինչո՞ւ այդպես չէր՝ մի ընկերություն էր սպասարկում։ «Որովհետեւ էն ժամանակ շատերը չէին կարող մասնակցել տենդերներին՝ մի ընկերություն էր մասնակցում, ինքն էլ հաղթում էր»: «Զառշենը» կահույքի բիզնեսով զբաղվող ընկերություն է, կարողանալո՞ւ է հիվանդներ բուժել։ «Ժամանակը ցույց կտա, հետո էլ՝ ընկերությունն զբաղվելու է ընդամենը մատակարարումներով»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը Սոչի կմեկնի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվար...