Ուկրաինայի նախկին ՊՆ նախարարը պահանջում է ընտրություններ անցկացնել պատերազմի պայմաններում
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեոդորովը հայտարարել է պատերազմական պայմաններում ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ սուր քննադատության ենթարկելով երկրի ներկայիս իշխանական համակարգը:
Երկրի ամենաժողովրդական քաղաքական գործիչներից մեկը համարվող Ֆեոդորովը ժողովրդին ուղղված դիմում է տարածել իր Յութուբյան ալիքով։ Նա նշել է, որ պատերազմի ևս մեկ, երկու կամ երեք տարի ձգձգվելու դեպքում Ռուսաստանը չպետք է ստանա որոշելու իրավունքը, թե երբ ուկրաինացիները կրկին կընտրեն իրենց իշխանությունը։ Ըստ նախկին նախարարի՝ ժողովրդավարությունը չի կարող դառնալ Ռուսաստանի պատանդը, քանի որ պայքարը ընթանում է հենց ազատ եվրոպական պետություն մնալու համար։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է գտնել օրինական, անվտանգ ու իրատեսական մեխանիզմ, որը թույլ կտա Ուկրաինային վերականգնել լիարժեք ժողովրդավարական գործընթացը նույնիսկ երկարատև պատերազմի ընթացքում։
Ուկրաինական իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումն անհնար է և ուղղակիորեն արգելված է օրենքով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է, որ միլիոնավոր քաղաքացիներ ապաստանել են երկրի արևմուտքում և արտասահմանում, իսկ տարածքի մոտ 20 տոկոսը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայում ընտրությունների անցկացումը Մոսկվայի առաջնային պահանջներից էր Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ նոր վարչակազմի հետ բանակցություններում։
Ֆեոդորովի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Զելենսկին պաշտոնապես դիմել է Գերագույն ռադային՝ Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար նշանակելու Եվգենի Խմարային, ով Ֆեոդորովի հրաժարականից հետո զբաղեցնում էր նախարարի պաշտոնակատարի տեղը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ հակամարտության
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհ...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Բարձր կլինի վճարվելիք գինը. Մոսկավն սպառնացել է Լոնդոնին
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու մեջ՝ ՌԴ տ...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...