Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում բավականին ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերցնելու վերաբերյալ։
Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում չեն կարծում, որ «Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հանձնաժողովը կարող է արդյունավետորեն ղեկավարել՝ հաշվի առնելով խմբակցության քաղաքական դիրքորոշումները։ Իշխանական շրջանակներում հատկապես կասկածներ են հնչում խմբակցության՝ եվրոպական ինտեգրման հարցերում ունեցած մոտեցումների վերաբերյալ, և իշխանության որոշ ներկայացուցիչներ նրանց ավելի շատ ռուսամետ դիրքորոշումներով են բնորոշում, քան եվրոպամետ։
Սակայն իշխանության համար առավել խնդրահարույց է եղել հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածու Արեգա Հովսեփյանի հարցը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Հովսեփյանի՝ խորհրդարանի աշխատանքը սկսելուց ի վեր հնչեցրած սուր հարցերն ու իշխանության հասցեին կոշտ ելույթներն արդեն իսկ ուշադրության կենտրոնում են հայտնվել։
Ըստ տեղեկությունների՝ իշխանության ներսում քննարկումներ են ընթանում՝ ինչպես հանձնաժողովի նախագահի թեկնածուի, այնպես էլ հենց հանձնաժողովի ղեկավարումը «Ուժեղ Հայաստանին» փոխանցելու հարցի շուրջ։ Այսինքն՝ դեռևս վերջնական որոշում չկա, թե իշխանական մեծամասնությունը ինչպես է քվեարկելու։
Եթե ֆինանսավարկային և բյուջետային, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարումները իշխանությունը, ըստ էության, պատրաստ է ընդունել որպես ընդդիմությանը տրված պաշտոններ, ապա եվրոպական ինտեգրման հանձնաժողովի դեպքում իրավիճակն այլ է։
Աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը մտադիր չէ հեշտությամբ զիջել այս հանձնաժողովի նախագահությունը և քննարկում է հնարավոր տարբերակներ՝ այն իր վերահսկողության ներքո պահելու համար։
Թե, ի վերջո, ինչ որոշում կկայացվի և արդյոք իշխանական մեծամասնությունը կփորձի այլ թեկնածու առաջադրել, դեռևս քննարկումների փուլում է։ Սակայն մի բան ակնհայտ է՝ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարումը «Ուժեղ Հայաստանին» հանձնելու հարցում իշխանությունը դեռևս պատրաստ չէ վերջնական համաձայնության գալ»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...