Ռազմական

Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը ոչնչացվել է առնվազն 76 ԱԹՍ

Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը ոչնչացվել է առնվազն 76 ԱԹՍ
Օգոստոսի 19-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում հակաօդային պաշտպանության ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են խոցել։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ…

Օգոստոսի 19-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում հակաօդային պաշտպանության ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են խոցել։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ընդհանուր առմամբ 21 ԱԹՍ է ոչնչացվել։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։


Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ գիշերվա ընթացքում տարածաշրջանում ոչնչացվել է 27 ուկրաինական ԱԹՍ։ Նրա տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։


Ռոստովի մարզում գիշերվա ընթացքում շուրջ 15 ԱԹՍ է ոչնչացվել։ Նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ անօդաչուները խոցվել են մարզի հինգ շրջաններում՝ Կաշարսկի, Միլերովսկի, Չերտկովսկի, Շոլոխովսկի և Կամենսկի։


Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն էլ հայտնել է գիշերվա ընթացքում երկու հարձակման մասին։ Նրա խոսքով՝ չեզոքացվել է 13 ուկրաինական ԱԹՍ։ Բալակլավայի շրջանում անօդաչուների հարձակումներից հետո խոտածածկի երկու հրդեհ է գրանցվել։ Տուժածներ չկան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250