Քաղաքականություն Կարևոր

Ինչ փուլում է TRIPP-ը. պարզաբանում կառավարությունից

Ինչ փուլում է TRIPP-ը. պարզաբանում կառավարությունից
Հայաստանում դեռևս մանրամասն տեղեկություններ չունեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացիկ պարամետրերի, ներառյալ երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի…

 Հայաստանում դեռևս մանրամասն տեղեկություններ չունեն «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացիկ պարամետրերի, ներառյալ երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի մասին: Այդ մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի աշխատակազմ ուղարկված՝ Sputnik Արմենիայի հարցումից:


Միևնույն ժամանակ վստահեցնում են՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:


Մենք հետաքրքրվել ենք, թե ինչ փուլում է TRIPP-ի շինարարության իրականացման ընթացիկ գործընթացը, ինչ փուլեր են արդեն ավարտվել և ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել մոտ ապագայում:


Հարցրել ենք՝ արդյոք հաստատվել են երթուղու ճշգրիտ կոորդինատները և տրանսպորտային ենթակառուցվածքի սխեման, ինչպես նաև որն է ամբողջ նախագծի իրականացման սկզբնական արժեքը, ընտրվել է արդյոք կապալառուն, ավարտվել է արդյոք տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) նախապատրաստումը, նախատեսվում է արդյոք առանձին պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծում երթուղուն հարող տարածքներում: Պատասխանը ստացվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:


«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ամերիկյան կողմի հետ համատեղ ներկայում իրականացվում են TRIPP-ի իրագործման ուսումնասիրություններ, հաշվարկներ և հետազոտություններ, այդ թվում՝ երկաթուղու մասով»,- ասված է պատասխանում:


Գրասենյակից ընդգծել են՝ բարձրացված հարցերին հնարավոր կլինի պատասխանել ուսումնասիրությունը վերջնականացնելուց հետո:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250