Քաղաքականություն

ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների հաշվետվությանը. Ռոսսելխոզնադզոր

ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների հաշվետվությանը. Ռոսսելխոզնադզոր
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացման ծրագիրը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։…

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացման ծրագիրը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։


«Ռոսսելխոզնադզորն հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը»,- նշել են գերատեսչությունից՝ պատասխանելով սահմանափակումների հնարավոր մեղմացման կամ վերացման ժամկետների վերաբերյալ հարցին։


Ավելի վաղ ռուսական կողմը հայտնաբերված խախտումների պատճառով սահմանափակել էր հայկական մի շարք ապրանքների՝ հանքային ջրից և ալկոհոլային խմիչքներից մինչև բանջարեղեն, մրգեր և կաթնամթերք, ներմուծումը։


Օգոստոսի 13-ին ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը կարևորագույն պայման է Ռուսաստան մատակարարումների վերականգնման համար։


Նշվել էր, որ խոսքը, մասնավորապես, արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործման, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողության, մատակարարումների հետագծելիության և այլ պարտադիր պահանջների պահպանման մասին է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250