Թրամփը դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև հետագա ծանուցումը դադարեցրել է Իրանի հետ դիվանագիտական շփումները։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է Iran International-ը։
Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ ներկայում Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում և նոր հանդիպումներ նախատեսված չեն։ Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը շարունակում է գործել ամբողջ ծավալով։
Սպիտակ տան պաշտոնյան ավելի ուշ Semafor-ին հայտնել է, որ Թրամփի հայտարարությունը նշանակում է Թեհրանի հետ բանակցությունների դադարեցում «տեսանելի ապագայում»։
Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ լրացել է Իսլամաբադի հուշագրով վերջնական համաձայնության հասնելու համար նախատեսված 60-օրյա ժամկետը։ Իրանական կողմը, սակայն, պնդում է, որ այդ ժամկետի հաշվարկը պաշտոնապես չի սկսվել, քանի որ, ըստ Թեհրանի, Վաշինգտոնը չի կատարել բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պարտավորությունները։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների պնդմամբ՝ ԱՄՆ-ն սկզբնական շրջանում կատարել է միայն իրանական նավթի վաճառքի սահմանափակումների և ռազմածովային շրջափակման հետ կապված որոշ պարտավորություններ, սակայն հետագայում հրաժարվել է դրանցից և չի իրականացրել մյուս պայմանավորվածությունները։
Իրանի խորհրդարանի նախագահ և գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի պահանջները։ Դրանց թվում նա նշել է շրջափակման վերացումը, Իրանի սառեցված ակտիվների ազատումը, նավթային պատժամիջոցների չեղարկումը և ռազմական գործողությունների ու սպառնալիքների դադարեցումը։
Միաժամանակ իրանական լրատվամիջոցները նշում են, որ դիվանագիտական ճանապարհը կարող է ամբողջությամբ փակված չլինել։ Նշվում է Իրանի հետ ոչ պաշտոնական շփումների, ինչպես նաև Օմանի, Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերի մասին։
Թեհրանն այս փուլում Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը դիտարկում է որպես Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու կարևոր միջոց։ Իրանական կողմի հաշվարկով՝ նեղուցով նավագնացության խափանումները կարող են տնտեսական հետևանքներ ունենալ համաշխարհային շուկաների և ԱՄՆ-ի համար՝ այդպիսով ուժեղացնելով Թեհրանի բանակցային դիրքերը։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի պաշտոնից Գրիգորյանի հրաժարականը
Հայաստանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Ալեն Սիմոնյանը 24news.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ճիշտ չի համարում...