Բարձր կլինի վճարվելիք գինը. Մոսկավն սպառնացել է Լոնդոնին
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու մեջ՝ ՌԴ տարածքում բրիտանական ԱԹՍ-ների կիրառման տեղեկատվության հաստատումից հետո։
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան նախօրեին հրապարակած հայտարարության համաձայն՝ Միացյալ Թագավորությունը հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական ակտերի աջակից ու համակատարող։ Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ Լոնդոնի քայլերն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ, և որքան խորը լինի ներգրավվածությունը հակամարտության մեջ, այնքան բարձր կլինի վճարվելիք գինը։ Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ Լոնդոնը «Ուկրաինայի կողքին է»։
Գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը չպետք է որևէ կասկած ունենա ռուսական ագրեսիային դիմակայելու այս կառավարության վճռականության հարցում՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի և իրենց դաշնակիցների նկատմամբ։ Նա հավելել է նաև, որ Մեծ Բրիտանիան լի է վճռականությամբ Ուկրաինային տրամադրելու այնպիսի սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապօրինի ներխուժումից պաշտպանվելու համար։
Բրիտանական երկու տարբեր ընկերությունների կողմից արտադրված հիշատակված անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի տարածքում կիրառվել են ռազմական ու արդյունաբերական օբյեկտներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին և «Վայլդբերիզ» առցանց ռիթեյլերի պահեստներին բազմաթիվ հաջող հարվածներ հասցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ հակամարտության
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհ...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...