Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ հակամարտության
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհրանի նախապատրաստության մասին։ Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել է (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին և հետախուզական տվյալները։
Ըստ հրապարակման՝ «Իրանի ղեկավարների կարծիքով, պայմանագիրը, հավանաբար, ընդամենը ԱՄՆ-ի և Իսրայելի փորձն էր՝ նվազեցնելու ճնշումը համաշխարհային տնտեսության վրա և ժամանակ շահելու ապագայում ավելի լայնամասշտաբ հարձակման համար»։
Պարբերականի փոխանցմամբ՝ վերջին երկու ամսում Իրանի ղեկավարությունը մեծացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցությունը կանոնավոր բանակի նկատմամբ, առանցքային պաշտոններում նշանակել Իրաքի դեմ պատերազմի վետերաններին և ընդլայնել ներքին հակահետախուզական գործողությունները։
Բացի այդ, Թեհրանն ավելացնում է անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների արտադրությունը։ Ինչպես նշվում է, արաբական հետախուզական ծառայությունների ձեռքի տակ է հայտնվել նաև Իրանի և Եմենում ու Իրաքում դաշնակից զինված խմբավորումների միջև նամակագրությունը, որը վկայում է հակամարտության ծավալման նախապատրաստման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...