Մերձմոսկվայում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստին
Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է «Ատլանտ-պարկի» տարածքում գտնվող Wildberries-ի պահեստին։ Այս մասին Telegram-ում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Անօդաչուն հարվածել է «Ատլանտ-պարկի» շրջանում գտնվող Wildberries-ի պահեստին։ Հրդեհը տեղայնացվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- գրել է Վորոբյովը։
Wildberries-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ անօդաչուի բեկորները վնասել են լոգիստիկ համալիրի շենքի պատը։ Աշխատակիցներն օպերատիվ տարհանվել են, ապրանքը չի վնասվել։
Վորոբյովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները հետ են մղել Մոսկվայի մարզի ուղղությամբ անօդաչուների լայնածավալ հարձակումը։
Ռամենսկի շրջանում անօդաչուի՝ առանձնատան վրա ընկնելու հետևանքով տուժել է 10-ամյա աղջիկ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում նոր զորահավաք կարող է հայտարարվել․ փորձագետները՝ հնարավոր ժամկետների մասին
The New York Times-ի տվյալներով՝ արևմտյան որոշ պաշտոնյաներ և վերլուծաբաններ կարծում են, որ սեպտեմբերին ՌԴ Պետդումայի ընտ...
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստներում երկու բեռնատար նավ խոցելու մասին
Ռուս զինվորականները խոցել են երկու բեռնատար նավ, որոնք, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ռազմական նշանակության բեռներ...
ՌԴ ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչու է խոցել
ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտենալիս խոցել են չորս անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սո...
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվել է Wildberries-ի խոշորագույն պահեստը
Օգոստոսի 16-ի գիշերը Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է...