Ռուսաստանում նոր զորահավաք կարող է հայտարարվել․ փորձագետները՝ հնարավոր ժամկետների մասին
The New York Times-ի տվյալներով՝ արևմտյան որոշ պաշտոնյաներ և վերլուծաբաններ կարծում են, որ սեպտեմբերին ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինը կարող է նոր զորահավաք հայտարարել՝ չնայած հասարակության շրջանում դրա ոչ ժողովրդական լինելուն։
«Ստրատեգիա XXI» կենտրոնի ռազմական ծրագրերի ղեկավար Պավել Լակիյչուկի գնահատմամբ՝ Ռուսաստանը ներկայում կարող է ամսական բանակ ներգրավել շուրջ 30-35 հազար մարդու։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը մոտավորապես համադրելի է ռուսական ուժերի՝ սպանվածների և վիրավորների ամսական կորուստների վերաբերյալ ուկրաինական կողմի գնահատականների հետ։
Լակիյչուկը պնդում է, որ վերջին ամիսներին այդ կորուստները կազմել են ամսական շուրջ 30-35 հազար, իսկ հուլիսին, ըստ ուկրաինական կողմի տվյալների, հասել են 40-46 հազարի։ Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում Ռուսաստանը դժվարանում է միաժամանակ լրացնել կորուստները և նոր հարձակման համար անհրաժեշտ պահուստներ կուտակել։
Փորձագետները չեն բացառում, որ նոր զորահավաքը կարող է կապված լինել առաջիկա ձմռանը Ռուսաստանի հնարավոր հարձակողական գործողությունների ակտիվացման հետ։ NYT-ն ավելի վաղ գրել էր, որ Մոսկվան կարող է ձմռանը ուժեղացնել ինչպես ռազմաճակատային գործողությունները, այնպես էլ Ուկրաինայի ենթակառուցվածքների դեմ հարվածները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի սկզբին նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Հյուսիսային Կորեայից ներգրավել ևս 30-50 հազար զինծառայողի։
Նմանատիպ հոդվածներ
Բելգորոդի մարզում հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի հրթիռակոծության հետևանքով վեց խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չոր...
Գիշերվա ընթացքում խոցվել է 205 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք։ Այս մաս...
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստներում երկու բեռնատար նավ խոցելու մասին
Ռուս զինվորականները խոցել են երկու բեռնատար նավ, որոնք, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ռազմական նշանակության բեռներ...
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվել է Wildberries-ի խոշորագույն պահեստը
Օգոստոսի 16-ի գիշերը Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է...