Ռուսաստան–Ուկրաինա գիշերային զանգվածային հարվածների հետևանքով կան զոհեր
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գիշերը տեղի են ունեցել փոխադարձ զանգվածային հարվածներ։
Հարվածների հետևանքով երկու կողմում էլ վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, կան զոհեր ու վիրավորներ։
Ռուսաստանում Ուկրաինայի զինված ուժերը մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա, այս մասին հայտնում են Կրասնոդարի երկրամասի իշխանությունները:
Հարվածների հետևանքով Նովոռոսիյսկում զոհվել է 8-ամյա երեխա։ Եվս 8 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա։
Տեմրյուկի շրջանում ևս մեկ տղամարդ է զոհվել ստացած վնասվածքներից։
ԱԹՍ-ների բեկորներն ընկել են 21 բնակելի տան և 4 ձեռնարկության վրա։ Վնասվել են նաև տներ Անապայում և Գելենջիկում։
Միաժամանակ, Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի 4 մարզերի՝ Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի ուղղությամբ։
Զապորոժիեում հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Էպիկենտր» առևտրի կենտրոնում, իսկ մոտ 1200 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության։
Պոլտավայի մարզում հրդեհվել է արդյունաբերական ձեռնարկություն, իսկ Օդեսայում վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտ և բնակելի տուն։
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ուժերը շուրջ 20 անգամ հարվածներ են հասցրել չորս շրջանների՝ կիրառելով անօդաչու սարքեր և հրթիռ։ Տուժել է 57-ամյա տղամարդ։
Վնասվել են հիվանդանոց, մշակութային-սպորտային համալիր, խանութներ, բազմաբնակարան և առանձնատներ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...