ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առինջում իրար ծեծել են թաղամասի բնակիչներն ու Երևանի նախկին փոխքաղաքապետի ընկերության աշխատակիցները
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ մի խումբ քաղաքացիներ վիճում և հայհոյում են միմյանց։ Տեսանյութում երևում է, որ վիճաբանությունը վերածվել է նաև ծեծկռտուքի։
Դեպքը տեղի է ունեցել Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասում։ Բնակիչ Ալլա Մխիթարյանի փոխանցմամբ՝ վեճի մասնակիցներն են Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող «Էն Այ Քոնսթրաքշն» կառուցապատող ընկերության աշխատակիցները և թաղամասի բնակիչները։ Ըստ Մխիթարյանի՝ ապօրինի ճանապարհով նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը երկու 8 հարկանի շենք է կառուցել, որն արդեն հանձնվում է շահագործման՝ առանց կոյուղատար համակարգ անցկացնելու։ Ընկերությունն այժմ պատրաստվում է քանդել թաղամասի նեղ փողոցը՝ արգելված վայրում կոյուղատար խողովակներ անցկացնելու համար։
Հսկայական ունեցվածքի տեր Վահե Նիկոյանը եղել է Տարոն Մարգարյանի տեղակալը։ Դատախազությունն ապօրինի է համարում նրա գույքը եւ Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է 6 տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Ալլա Մխիթարյանը պնդում է՝ 8 հարկանի շենքերի կառուցապատումն իրականացրած «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության բաժնետերերից մեկը Վահե Նիկոյանի մայրն է՝ Սեդա Սաֆարյանը, իսկ մյուսը՝ Այրք համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Շաբոյանը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է
Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ ջրափրկարարները փրկել են 22-ամյա երիտասարդի կյանքը
Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողն...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...