Քաղաքականություն

Ռուսաստանը աշնանը նոր լայնածավալ զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի

Ռուսաստանը աշնանը նոր լայնածավալ զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահը Telegram-ում գրել է, որ Օլեգ Իվաշչենկոյի գլխավորած Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից զեկույց է ստացվել Ռուսաստանում զորահավաքի…

Ուկրաինայի նախագահը Telegram-ում գրել է, որ Օլեգ Իվաշչենկոյի գլխավորած Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից զեկույց է ստացվել Ռուսաստանում զորահավաքի նախապատրաստության վերաբերյալ, ինչը հաստատվում է ռուսական ներքին փաստաթղթերով։ Ըստ նրա՝ դա նախապատրաստվում է աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։


Զելենսկու խոսքով՝ Պուտինի նպատակն է ստեղծել տպավորություն, թե ռուսները կողմ են պատերազմին, քանի որ ընտրություններին մասնակցող բոլոր թույլատրված կուսակցությունները այս կամ այն կերպ դեմ են խաղաղությանը։ Այնուհետև, այդ ընտրություններից հետո, նա ծրագրում է տարեվերջին արագացված կարգով զորահավաքի ենթարկել մի քանի հարյուր հազար ռուսների, իսկ նույնքան էլ՝ հաջորդ տարի, ինչը կարվի պայմանագրային զինծառայողների հավաքագրմանը զուգահեռ։


Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստվում են ակտիվ քայլերի՝ Ռուսաստանի համար այդ ծրագրերի իրագործումը առավելագույնս բարդացնելու նպատակով, և ինքը համապատասխան հանձնարարականներ է տվել հետախուզությանն ու հատուկ ծառայություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250