Ռազմական

Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել

Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել
Օգոստոսի 11-ի Զապորոժիեի արդյունաբերական տարածքին Ռուսաստանի բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է «Զապորոժստալ» ձեռնարկության 7 աշխատակից, ևս 21-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է «Մետինվեստ»…

Օգոստոսի 11-ի Զապորոժիեի արդյունաբերական տարածքին Ռուսաստանի բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է «Զապորոժստալ» ձեռնարկության 7 աշխատակից, ևս 21-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է «Մետինվեստ» խումբը։


Ընկերության հաղորդագրության համաձայն՝ հարվածի հետևանքով վնասվել են Զապորոժիեում գտնվող ձեռնարկությունների էներգետիկ ստորաբաժանումներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև կոքսի և դոմնային արտադրությունների հիմնական ու օժանդակ հզորությունները։


«Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ մյուս արտադրական հարթակներն աշխատում են նվազեցված հզորությամբ։


«Մետինվեստի» տվյալներով՝ բալիստիկ հարվածը տեղի է ունեցել օդային տագնապի ազդանշանից անմիջապես հետո, երբ աշխատակիցները շարժվել են դեպի ապաստարան։


Ներկայում մասնագետները գնահատում են հարվածի հետևանքները և արտադրության վերականգնման հնարավոր ժամկետները։ Իրականացվում են նաև վթարավերականգնողական աշխատանքներ։


Օգոստոսի 11-ին և 12-ին «Մետինվեստի» ձեռնարկություններում դրոշները կիսով չափ իջեցվել են՝ ի հիշատակ զոհված աշխատակիցների։


«Զապորոժստալում», ըստ ընկերության երկրորդ եռամսյակի հաշվետվության, աշխատում է շուրջ 8,75 հազար մարդ։


Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանում տեղակայվել է ԿԺԴՀ-ի հրթիռային ստորաբաժանում՝ Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար. Reuters

Ռուսաստանի արևմտյան հատվածում սկսվել է Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանման տեղակայումը, որը, ըստ ամենայնի, կարող...

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250