Քաղաքականություն

«Իրան-ԱՄՆ լարվածությունը չի ազդի TRIPP-ի վրա»․ Խանդանյանը՝ Հայաստան-Իրան պայմանավորվածության մասին

«Իրան-ԱՄՆ լարվածությունը չի ազդի TRIPP-ի վրա»․ Խանդանյանը՝ Հայաստան-Իրան պայմանավորվածության մասին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը, ըստ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի, չի խոչընդոտի ծրագրի իրականացմանը։Խանդանյանը…

Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը, ըստ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի, չի խոչընդոտի ծրագրի իրականացմանը։




Խանդանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի շահերից է բխում տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղության հաստատումը։




«Հայաստանի և Իրանի միջև TRIPP-ի շուրջ փոխըմբռնում կա, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա»,- ասել է պատգամավորը։




«Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերություններին, իհարկե, մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի, և մեզ մեծ հույս էին ներշնչել այն բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և, կարծես, ձևավորվել էր խաղաղության պլան։ Հույս ունենանք, որ այդ պլանը կիրագործվի»,- նշել է Խանդանյանը։




Անդրադառնալով TRIPP-ի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցմանը՝ պատգամավորը նշել է, որ դրա իրականացումը կախված չէ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններից։




«Երկաթգծի հարցը օրակարգում է։ Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը, և երբ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի շինարարությունը։ Ես այստեղ քաղաքական խոչընդոտ չեմ տեսնում»,- ասել է նա։



Խանդանյանի խոսքով՝ ներկայում ընթանում են անհրաժեշտ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննությունները, որոնց ավարտից հետո նախատեսվում է անցնել երկաթուղու շինարարության փուլին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250