Ռազմական

Հրադադարից հետո իսրայելական ուժերը սպանել են ավելի քան 1200 պաղեստինցու․ ՄԱԿ

Հրադադարից հետո իսրայելական ուժերը սպանել են ավելի քան 1200 պաղեստինցու․ ՄԱԿ
2025 թվականի հոկտեմբերին հրադադարի հաստատումից հետո Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով սպանվել է ավելի քան 1200 պաղեստինցի։ Այս մասին…

2025 թվականի հոկտեմբերին հրադադարի հաստատումից հետո Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով սպանվել է ավելի քան 1200 պաղեստինցի։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները։


Նրանց տվյալներով՝ միայն հուլիսին Գազայի հատվածում իսրայելական ուժերը սպանել են շուրջ 160 պաղեստինցու։


ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են նաև պաղեստինյան քաղաքացիական բնակչության դեմ հարձակումների կտրուկ աճի մասին։ Նրանք դատապարտել են հիվանդանոցների և ապաստարանների ուղղությամբ հարվածները, ինչպես նաև ոստիկանների և ՄԱԿ-ի հետ պայմանագրով աշխատող անձնակազմի սպանությունները։


Փորձագետները նաև զգուշացրել են Գազայում պարենի շարունակվող պակասի մասին՝ նշելով, որ գյուղատնտեսական հողերի և մաքուր ջրի սահմանափակ հասանելիության, ինչպես նաև գյուղատնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների մատակարարման խոչընդոտների պատճառով պաղեստինցիները զրկված են սեփական պարենային կարիքները բավարարելու հնարավորությունից։


ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները, պահպանել հրադադարի ռեժիմը և ապահովել մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը։


Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանում տեղակայվել է ԿԺԴՀ-ի հրթիռային ստորաբաժանում՝ Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար. Reuters

Ռուսաստանի արևմտյան հատվածում սկսվել է Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանման տեղակայումը, որը, ըստ ամենայնի, կարող...

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250