Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համապարփակ կարգավորմանը և պատրաստ է աջակցել կողմերին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում։
Այս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձել է նաև միջազգային օրակարգին, նա խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների մասին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդունել է Ալյասկայում Թրամփի ներկայացրած առաջարկները, սակայն դրանց իրագործմանը խանգարում են եվրոպական երկրներն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
ՌԴ արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Կիևը մտահոգված է, թե Պարսից ծոցում ստեղծված ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի ուշադրությունը շեղվում է Ուկրաինայից։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը, որը հուլիսի 16-ին պաշտոնանկ արվեց, առաջին անգամ հրապարակային մ...
Թրամփը կոչ է արել Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանից և Սիրիայի մի հատվածից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանից և Հարավային Սիրիայի որոշ շր...