Ինչու է ձգձգվում ՀՀ զինված ուժերում նոր համազգեստի ներդրման գործընթացը․ ՊՆ–ի պարզաբանումը. Սպուտնիկ Արմենիա
ՀՀ զինված ուժերը դեռ ամբողջապես չի անցել նոր համզգեստի , և, դատելով Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ի պարզաբանումից, դեռ պարզ էլ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի։
Գերատեսչության կողմից պարբերաբար հրապարակվող լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստը կրում են գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ, իսկ մյուսները դեռ հին համազգեստով են, սակայն այդ անցումը նախատեսվում էր դեռ 2024 թվականին։
«Համազգեստների ներդրման գործընթացն ընդհանուր առմամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող զորային փորձարկման, լեկալների (կառուցվածքի), ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերի ուսումնասիրության արդյունքներով, ուստի փորձնական ներկրված համազգեստները հատկացվել են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներին, այդ թվում` նաև ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև բարձրագույն սպայակազմին»,- պատասխանել են ՊՆ–ից։
Գերատեսչությունից վստահեցրել են, որ բանակի ամբողջ անձնակազմին նոր համազգեստով ապահովելու գործընթացը շարունակվում է, և նոր նմուշների ամբողջական ներդրման ժամկետների մասին կտեղեկացնեն, երբ ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը լինի վերջնական ու հստակ։
Հիշեցնենք` դեռևս 2023 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոփոխության գործընթաց, և աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ։ Նա նաև հայտարարեց, որ նպատակ կա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր ռազմական համազգեստի ներդրման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2025 թվականի վերջին ցուցադրվեց ամերիկյան «Milliken & Company» ընկերության կարած նոր հավաքածուների առաջին խմբաքանակը։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...