Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է ավտոբուսում, ավտոբուսն էլ բախվել է շտապօգնության մեքենային

Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է ավտոբուսում, ավտոբուսն էլ բախվել է շտապօգնության մեքենային
Տիգրան Մեծի պողոտայում երթուղային ավտոբուսի ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչն ավարտվել է մահով, որից հետո տրանսպորտային միջոցը բախվել է շտապօգնության մեքենային։Օգոստոսի 11-ին՝ ժամը…

Տիգրան Մեծի պողոտայում երթուղային ավտոբուսի ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչն ավարտվել է մահով, որից հետո տրանսպորտային միջոցը բախվել է շտապօգնության մեքենային։


Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 27 հասցեի դիմաց ողբերգական պատահար և ավտովթար է գրանցվել։ 


Թիվ 67 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի սրահում քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Կանչով օպերատիվորեն տեղ հասած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։ Այն ընթացքում, երբ բուժաշխատողները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում, ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է շարժվել և հարվածել շտապօգնության «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250