Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը կանգ է առել ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից հետո
Ռուսաստանում գտնվող «ԶապՍիբՆեֆտեխիմ» նավթաքիմիական համալիրը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով դադարեցրել է գործունեությունը:
Ռուսաստանի Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում տեղակայված «Սիբուր» խմբի «ԶապՍիբՆեֆտեխիմ» նավթաքիմիական համալիրը օգոստոսի 10-ին դադարեցրել է իր աշխատանքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի աղբյուրներին։
Աղբյուրներից մեկը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում հեղուկացված նավթային գազի (LPG) արտադրության ամենախոշոր գործարանը չհստակեցված ժամկետով դադարեցրել է աշխատանքները՝ «հասցված վնասի չափերն ու դրանց հետևանքները գնահատելու նպատակով»։
Ոլորտի ներկայացուցիչները Reuters-ին փոխանցել են, որ «ԶապՍիբՆեֆտեխիմ»-ում տարեկան արտադրվում է մոտ 6 միլիոն տոննա LPG, ինչը կազմում է Ռուսաստանում դրա ընդհանուր արտադրության մոտ 40%-ը։ Գործարանի կողմից արտադրվող LPG-ի մոտ կեսը ծառայում է որպես նավթաքիմիական արտադրության հումք Տոբոլսկում գտնվող «Սիբուր»-ի ինտեգրված համալիրում։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...