Հասարակություն

Կարելի՞ է որդեգրել Հալաբյանում հայտնաբերված նորածնին․ պարզաբանում է նախարարությունը. «Փաստինֆո»

Կարելի՞ է որդեգրել Հալաբյանում հայտնաբերված նորածնին․ պարզաբանում է նախարարությունը. «Փաստինֆո»
Որդեգրման ընթացակարգը բարդ է, և միայն ցանկության կամ այլ հանգամանքների հիման վրա այն իրականացնելն անհնար է:Երեկ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին որդեգրելու հնարավորության մասին «Փաստինֆո»-ի…

Որդեգրման ընթացակարգը բարդ է, և միայն ցանկության կամ այլ հանգամանքների հիման վրա այն իրականացնելն անհնար է:


Երեկ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին որդեգրելու հնարավորության մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը պարզաբանել է, որ որդեգրման գործընթացը հեշտ չէ, և սոսկ ցանկությամբ կամ որևէ այլ հանգամանքով պայմանավորված այն չի կարող կազմակերպվել։


Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Հալաբյան 13 շենքի խաղահրապարակի երկաթե թիթեղների տակից նորածին երեխա է գտնվել։ Նորածին աղջկան տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կապվել է պորտալարը, որից հետո նրան տեղափոխել են Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»։ Այս պահին փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ չկա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250