Քաղաքականություն

Թրամփը հաստատել է՝ Թուրքիայում գաղտնի փոխել է ինքնաթիռը

Թրամփը հաստատել է՝ Թուրքիայում գաղտնի փոխել է ինքնաթիռը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անցած ամիս Թուրքիայից մեկնելու ժամանակ Գաղտնի ծառայության հանձնարարությամբ գաղտնի փոխել է ինքնաթիռը։Թրամփի խոսքով՝ իրեն տեղափոխել են մեկ այլ օդանավ, քանի ո�…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անցած ամիս Թուրքիայից մեկնելու ժամանակ Գաղտնի ծառայության հանձնարարությամբ գաղտնի փոխել է ինքնաթիռը։




Թրամփի խոսքով՝ իրեն տեղափոխել են մեկ այլ օդանավ, քանի որ անվտանգության ծառայությունը նման որոշում է կայացրել։ Սակայն նախագահը նշել է, որ այն ինքնաթիռը, որով վերջնականապես թռել է, իրեն ավելի խոցելի է թվացել։




Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թրամփին նախագահական ինքնաթիռից գաղտնի տեղափոխել են ռազմական ինքնաթիռ՝ սննդի մատակարարման մեքենայի միջոցով։ Դրա պատճառը, ըստ աղբյուրների, Իրանի կողմից հնարավոր հարձակման սպառնալիքն էր։




«Գաղտնի ծառայության որոշելիքն է։ Ես պարզապես հետևում եմ նրանց ցուցումներին»,- ասել է Թրամփը։




Նա նաև նշել է, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում և այդ դեպքում շատ հարցեր չի տալիս։





Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը Թուրքիա էր մեկնել Կատարի կողմից տրամադրված և վերանորոգված օդանավով։ Սա այդ ինքնաթիռով նրա առաջին միջազգային թռիչքն էր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250