Ալիևը Նախիջևանում ցուցադրել է ռազմական ուժն ու կրկին խոսել Հայաստանի տարածքով «42 կմ»-ից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնավարման ընթացքում 17-րդ անգամ այցելել է Նախիջևան, որտեղ մասնակցել է մի շարք ենթակառուցվածքային ու ռազմական նախագծերի մեկնարկին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն 17-րդ անգամ այցելել է Նախիջևան, որի առաջին իսկ օրվա ընթացքում հագեցած ծրագիր է իրականացվել։ Երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել քաղաքի կենտրոնում գտնվող Հեյդար Ալիևի հուշարձանին, մասնակցել մարտական դրոշների հանձնման արարողությանը, ծանոթացել ընդհանուր 50 մեգավատ հզորությամբ «Şəms 1» և «Qərbi Üfüq» արևային կայանների շինհրապարակներին, դրել Նախիջևանի արդյունաբերական պարկի հիմքը, բացել «DOST» տարածաշրջանային կենտրոնը, ինչպես նաև ծանոթացել նոր էլեկտրոբուսներին, որոնք երթուղի դուրս կգան վաղվանից։
Այցի շրջանակում ներկայացվել են ինքնավարության երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցման աշխատանքները, Մոմինե Խաթունի դամբարանի և ճարտարապետ Աջեմի Նախիջևանիի հուշարձանի վերականգնումը, քաղաքի գլխավոր հատակագիծն ու քաղաքում առաջին հինգաստղանի հյուրանոցի հիմնարկեքը։
«AzTV»-ին տված հարցազրույցում Ալիևը երկու անգամ հիշատակել է «ընդամենը 42 կիլոմետր» ցուցանիշը՝ նախ նշելով հայկական տարածքով անցնող երկաթգծի երկարությունը, ապա Զանգելանի և Օրդուբադի շրջանների միջև եղած հեռավորությունը։
Նախագահն ընդգծել է, որ առաջնահերթությունը ֆիզիկական անվտանգությունն է, իսկ Նախիջևանի պաշտպանական ներուժի ամրապնդումը եղել է առանցքային հարցերից մեկը՝ պայմանավորված դրա աշխարհագրությամբ և Ադրբեջանի հիմնական մասի հետ աշխարհագրական կապի բացակայությամբ։ Մարտական դրոշների հանձնման ժամանակ ցուցադրվել են ամենաժամանակակից տեխնիկան և կոմանդոսների նոր ուժերը։ Նա հիշեցրել է, որ իր հրամանով ինքնավարությունում ստեղծվել է Առանձին համազորային բանակ՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը «որոշիչ գործոն են տարածաշրջանում»։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...