Քաղաքականություն

Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
Վահան Կոստանյանը Վաշինգտոնում մտքեր է փոխանակել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի…

Վահան Կոստանյանը Վաշինգտոնում մտքեր է փոխանակել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։


Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։


Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։


Ներկաներին ծանոթացրել են նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված երկկողմ ու եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։


Միջոցառումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել է մասնակիցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250