Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվել քաղաքացիական մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ նավթաբազա և խոշոր լոգիստիկ համալիրներ։ Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն վեց մարդ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ երեկոյան ժամը 20:30-ից մինչև առավոտյան 05:00-ն հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ ոչնչացրել են 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նրա պնդմամբ՝ ընդհանուր առմամբ Մոսկվայի մարզի ուղղությամբ շարժվել է ավելի քան 400 ԱԹՍ։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքների փոխանցմամբ՝ հարվածների տակ են հայտնվել Պոդոլսկի Կոլեդինո ավանում գտնվող Wildberries-ի խոշոր լոգիստիկ համալիրը, Դոմոդեդովոյի Բելիե Ստոլբիի մոտ գտնվող «Հարավային դարպասներ» (Южные Врата) լոգիստիկ պարկը, ինչպես նաև Պոդոլսկի Լվովսկի ավանի նավթաբազան։
Դոմոդեդովոյի հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տարբեր աստիճանի ականապայթյունային վնասվածքներով բուժհաստատություն է տեղափոխվել վեց տուժած։ Նրանցից երեքը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...
Ռուսաստանի հարվածների հետևանքով վնասվել են Կիևի՝ Ադրբեջանի դեսպանատան շենքը
Այս գիշեր Ռուսաստանը Կիևի ուղղությամբ իրականացրել է պատերազմի ընթացքում ամենածավալուն բալիստիկ հարձակումներից մեկը, հայտ...