Քաղաքականություն

«Ադրբեջանցի մասնագետներն արդեն ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանցի մասնագետներն արդեն ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան
«Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։«Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի…

«Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։



«Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։


Ալիևից փաստորեն տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են՝ աշխատանքներ տանելով իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամբ։


Ավելին, Ալիևը խոսել է հայկական ատոմակայանի փակումից հետո ՀՀ-ում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին՝ ակնարկելով, որ իրենք պատրաստ են այս ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։


Փաստորեն, արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250