Քաղաքականություն

Ալիևի ակնկալիքները Հայաստանի ատոմակայանից

Ալիևի ակնկալիքները Հայաստանի ատոմակայանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի էներգետիկ համակարգի և Մեծամորի ատոմակայանի մասին։Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևն ասում է, որ ներկայում Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրը…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի էներգետիկ համակարգի և Մեծամորի ատոմակայանի մասին։




Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևն ասում է, որ ներկայում Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, սակայն այն հնացած է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։




Ալիևը նշել է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, և վաղ թե ուշ այն պետք է փակվի։




Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել էներգետիկ լուրջ խնդիրների, ուստի էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալը կարող է շահավետ լինել Հայաստանի համար։




Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրել են Հայաստանի տարածքը և, ըստ նրա, որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։




Ալիևը նշել է, որ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի հարցի լուծումը, քանի որ  էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրն առաջին հերթին  անհրաժեշտ  է  հենց Հայաստանին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250