Ադրբեջանի միացումը Նախիջևանին մեր վաղեմի երազանքն էր․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի միացումը Նախիջևանին եղել է իրենց վաղեմի երազանքը։
Ադրբեջանի հիմնական մասի միացումը Նախիջևանին մեր վաղեմի երազանքն էր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարի այլ հայտարարությունները․
- «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը։
- Մենք վստահորեն և մեծ հմտությամբ ընթանում էինք դեպի այդ նպատակը, մոտենում էինք և արդեն մոտեցել ենք դրան։
- Խոսելով Հորադիզ - Աղբենդ ավտոճանապարհի մասին՝ նախագահ Ալիևը նշել է, որ այն գրեթե պատրաստ է. «Մնացել է մի շարք մանր հարցեր։ Երկաթգծի շինարարությունը նույնպես ընթանում է արագ տեմպերով։ Մենք ցանկացած պահի կարող ենք արագացնել այս նախագիծը։ Պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում հայկական հատվածի պատրաստ չլինելու պատճառով»։
- Ադրբեջանի զինված ուժերն ունեն կշիռ տարածաշրջանում, Նախիջևանի ռազմական ներուժն օրեցօր ամրապնդվում է և շարունակելու է ամրապնդվել։ Իմ յուրաքանչյուր այցելություն ունի մեծ նշանակություն և գերազանց արդյունքներ։ Այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ կարևոր նախագծեր, ապահովվել է Նախիջևանի ընդհանուր զարգացումը։
- Նախիջևանը նույնպես Ադրբեջանին պարգևել է բազմաթիվ ականավոր անհատների։ Նախիջևանն ադրբեջանցի ժողովրդին պարգևել է այնպիսի հանճարեղ անհատականություն, ինչպիսին է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը։
- Արևային էներգիայի ներուժը Նախիջևանում հսկայական է։ Իրականացված մոնիթորինգի և ճշգրիտ վերլուծության համաձայն՝ Ադրբեջանի տարածքում արևային էլեկտրաէներգիայի արտադրության համար ամենանպաստավոր վայրը Նախիջևանն է։
- Եթե այսօր մեր տարածաշրջանում կան եզակի երկրներ, որոնք էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չունեն, ապա Ադրբեջանը դրանց շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Որովհետև այս կամ այն պատճառներով մեր տարածաշրջանում ապրվում է էներգետիկ ճգնաժամ, որը կարող է խորանալ։ Դրանք և՛ մեր տարածաշրջանում ընթացող պատերազմներն են, և՛ աճող ռիսկերը, և՛ էներգակիրների փոխադրման հետ կապված տրանսպորտային շղթաների խզումը, և՛ այլ գործոններ։ Բացառված չէ, որ ապագայում կարող են տեղի ունենալ նոր անախորժ իրադարձություններ։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...